Արգենտինայի Մար-դել-Պլատա առողջարանային քաղաքի լողափին կայծակի հարվածից տուժել է 7 մարդ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Առաջին միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ «Ալֆար» լողափին: Կայծակի հարվածից տուժել են 1 կին և անչափահասներ: Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել «Վաիկիկի» լողափին, որտեղ տուժել է 3 մարդ:
Տուժածներից 6-ը տեղափոխվել են տեղի հոսպիտալներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ 7-րդ տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից: Ականատեսները պատմում են, որ կայծակի հարվածը խուճապ է առաջացրել հանգստացողների շրջանում:
Նշենք նաև, որ այս ամսվա սկզբին կայծակը հարվածել է Արգենտինայի Վիլյա-Հեսել առողջարանի լողափին, արդյունքում զոհվել է 4, վիրավորվել 22 մարդ:










































