Թուրքական դատարանը ռազմածովային նավատորմի 36 սպաների, այդ թվում՝ պաշտոնից հեռացված ծովակալներ Հայրեթին Իմիենին և Նազմի Էսկիին ցմահ բանտարկության է դատապարտել խիստ ռեժիմի պայմաններում՝ առանց վաղաժամ ազատման իրավունքի՝ գրում է mk-turkey.ru-ն։
Զինվորականները մեղադրվում են 2016թ․ հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու, ինչպես նաև ընդդիմադիր առաջնորդ Ֆեթհուլա Գյուլենի ղեկավարած շարժման հետ կապ ունենալու մեջ։







































