Տեղական նշանակության գործոնները էական նշանակություն ունեն ընտրությունների վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«ՏԻՄ ընտրություններին տեղական գործոնները թեկուզ զսպված էին իրավապահ համակարգի կողմից, բայց այնուամենայնիվ դուրս էին հորդում, իսկ ԱԺ ընտրությունների ժամանակ արթնանալու են»,-նշեց իրավապաշտպանը:
Սաքունցի խոսքով՝ ռեյտինգային համակարգը մշակվել է հենց ՀՀԿ-ի համար․ «Այն վատ գործիք է, անորակ քաղաքական տրամաբանության գործիք: Դրանով ոչ թե քաղաքական նշանակություննն է մեծանալու, այլ տեղական նշանակությունը: Ուզած, թե չուզած այդ գործիքը կիրառելու են ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը»:












































