Ծեր ավստրալուհի Քրիստին Մարգարետը փոխարժեքի հետ կապված խաղի միջոցով հաճախորդներից գումար է վերցրել և ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Մարգարետը, որ աշխատում է Amway ընկերությունում, համոզել է հաճախորդներին երեք տարվա ընթացքում ավելի քան 84 հազար ավստրալական դոլար վճարել իրեն: 69-ամյա կինը ասել է, որ այդ գումարով արտարժույթ ձեռք կբերի, այդ թվում նաև՝ իրաքյան դինար: 2014-2017 թթ․ կեղծարարի գործունեությունից տուժածները ավելի քան 20 անգամ փող են փոխանցել:

Իրականում գումարի կեսից ավելին ավստրալուհին ծախսել է կոսմետիկ միջոցների վրա, այդ թվում՝ դեմքի ձգումների վրա։ Երբ հաճախորդները տեղեկացել են նրա ծախսերի մասին, դիմել են ոստիկանություն։ Կեղծարարի դեմ քրեական գործ է հարուցվել։
Կինը դատապարտվել է երկուսուկես տարի ազատազրկման, չորս ամիս անց նա ազատվելու հնարավորության ունի՝ մնացած մասը պայմանական ազատազրկման պայմաններում անցկացնելու իրավունքով։










































