Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ի վերջո ի՞նչ է կատարվում

Ինչքան էլ որ Հայաստանի հասարակությունը անտարբեր է ներկայիս արտաքին քաղաքական գործընթացների հանդեպ, որքան էլ դրանց ընդդիմախոսները փորձում են փաստարկված ներկայացնել այդ գործընթացներից բխող լրջագույն վտանգները, միևնույն է, նույն այդ հասարակությունը, այդուամենայնիվ, ցանկանում է հասկանալ այդ գործընթացները:

Ավելին՝ գուցե դրանք չհասկանալու և չընկալելու հետևանքն է այն անտարբերությունը, որ կա հասարակության մեջ արտաքին ոլորտի հանդեպ: Այսինքն՝ մարդիկ, ի վերջո, ցանկանում են հասկանալ, թե իրականում ի՞նչ է կատարվում հայ-թուրքական ուղղությամբ, ի՞նչ է կատարվում Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ, կապ ունե՞ն, արդյոք, այդ երկու գործընթացներն իրար հետ, ի՞նչ աստիճանի է այդ կապը, ո՞ր կողմից է հատկապես ավելի մեծ վտանգը: Այդ հարցերի մասին կարծես թե բավականաչափ ասվել ու գրվել է, ու թվում է, թե որևէ մեկի համար պետք է որ բաց կամ անհասկանալի հարց չմնար, սակայն հասարակության վերաբերմունքը վկայում է, որ ոչ բոլոր բացատրություններն են ընկալվում կամ ընդունվում, որովհետև հազիվ թե ճիշտ է հասարակությանն անտարբերության մեջ մեղադրելը: Երբ հասարակությանն առարկայորեն, հանգամանալից և մատչելի բացատրվում է որևէ երևույթ, հասարակությունը միշտ էլ արձագանքում է համարժեք: Դրա վկայությունն, օրինակ, այն է, որ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո էլ խորը ապատիայի մեջ հայտնված հասարակությունը, որի հետ որևէ հույս կապելը ռոմանտիզմ էր թվում շատերի համար, հանկարծ արթնացավ այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց առարկայորեն խոսել իր հետ իր խնդիրների մասին: Մինչդեռ մինչ այդ հասարակությունը նաև ներքին խնդիրների հարցում նույն խորը հիասթափության և անտարբերության մարմնացում էր դարձել, ինչ այժմ արտաքին խնդիրների հարցում է: Թերևս ամբողջ հարցն այն է, թե ով և ինչպես է խոսում հասարակության հետ: Մյուս կողմից՝ կարող է թվալ, որ ավելի պարզ ասելը, հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի, ղարաբաղյան հակամարտության հետ դրա կապի վտանգները ավելի մատչելի և բաց տեքստով ներկայացնելը ուղղակի անհնար է, և եթե այդ ամենից հետո էլ հասարակության մեջ դեռևս հարցեր մնում են, ուրեմն խնդիրն արդեն հասարակության մեջ է, նրա աշխարհընկալման, մտածողության, արժեքների, առաջնահերթությունների մեջ: Դժվար է միարժեք մերժել այդ գնահատականը:

Հայաստանի հասարակության ընկալումների, արժեքների, առաջնահերթությունների մեջ իսկապես կան լուրջ խնդիրներ, քանի որ անկախության մոտ 20 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական որևէ էլիտա չի փորձել հետևողական և համակարգված աշխատանք տանել հայաստանցու նոր, պետական կարգավիճակին համարժեք մտածողություն ձևավորելու համար: Այսինքն՝ մենք կանգնել ենք այն փաստի առաջ, որ կա պետություն, սակայն այդ պետության բնակչի համար չկա արժեքային այն սանդղակը, որը հանդիսանում է պետության ու բնակչի կապը: Այդ ուղղությամբ աշխատանք տարվել է միայն հատկապես կրիտիկական պահերին, երբ էլիտան փորձել է հիմնարար, փիլիսոփայական, ապագային միտված զրույց տանել հասարակության հետ: Օրինակ՝ այդ բանը տեղի ունեցավ 1997 թվականին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմատիկայով, երբ կրկին արտաքին քաղաքական բավական անորոշ իրավիճակ էր, և իշխանությունը գնաց հասարակության հետ անկեղծ և հիմնարար զրույցի: Բայց իշխանության այդ քայլը չընկալվեց, ինչպես դեռահասը չի ընկալում ծնողի հետ անկեղծ զրույցը, եթե մինչ այդ ծնողը իր զավակի հետ հարաբերվել է միայն «կարելիի» և «չի կարելիի» շրջանակներում: Հասարակությունը ոչ թե մերժեց այդ անկեղծ զրույցի թեմատիկան և բովանդակությունը, այլ պարզաես չընդունեց զրույցն ինքնին, քանի որ իշխանությունն այլևս ոչ մի կերպ հասարակության համար չէր ընկալվում որպես զրուցակից, այլ ընկալվում էր որպես ժամապահ, որը թույլատրում է այն, ինչ իրեն անհանգստություն չի պատճառում, և չի թույլատրում այն, ինչ իրենից հոգևոր կամ ֆիզիկական ջանք է պահանջում: Այլ հարց է, թե թեմատիկայի, բովանդակության շուրջ կայանալիք զրույցի դեպքում ի՞նչ վերաբերմունք կցուցաբերեր հասարակությունը. ի՞նքը կփոխեր իշխանության մոտեցումը, թե՞ իշխանությունը կփոխեր հասարակության կարծիքը: Դա այդպես էլ մնաց անիմանալի և տեսական դատողությունների ոլորտում: Փոխարենը անհրաժեշտ հետևություն արեցին «հայտնի ուժերը», որոնք հասկացան, որ հասարակության հետ անկեղծ զրույցի փորձն անգամ վտանգավոր է իշխանության համար, քանի որ դրանից օգտվողը սովորաբար լինում է ո՛չ հասարակությունը և ո՛չ էլ իշխանությունը, այլ նրանք, ովքեր ձգտում են իշխանության: Դրանից հետո Հայաստանում այդօրինակ որևէ «սխալ» որևէ էլիտա չի գործել ու թերևս չի էլ գործի: Ինչքան քիչ բան գիտի հասարակությունը, ինչքան քիչ բան է հասկանում և ընկալում, այդքան ավելի հեշտ է նրան կառավարելը: Այդ իրավիճակը կոտրելու ամենաշահագրգիռ կողմը, թերևս, պետք է լինի այն քաղաքական ուժը, ում ձեռնտու չէ հանրային ապատիան և ով ցանկանում է փոխել համընդհանուր թմբիրի և անտարբերության մթնոլորտը: Բայց հենց այն, որ չկա հանրային առաջնահերթությունների և արժեքների հստակ մշակված համակարգ, չկան հանրային պատկերացումներ համապետական և համազգային կարևոր խնդիրների շուրջ, և հասարակության ընկալունակությունն առավելապես սկսում և ավարտվում է դրա ամեն մի անդամի կենցաղի շրջանակով, բարդացնում է կենցաղից վեր հարցերում հասարակության հետ շփվելու հնարավորությունն ու արդյունքի հասնելու հավանականությունը: Ցավոք սրտի, դա այն իրականությունն է, որի ձևավորմանը կամա թե ակամա նպաստել է Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգը, կամա թե ակամա, գիտակցված թե ոչ՝ աշխատել է այդ ուղղությամբ: Այդ իսկ պատճառով էլ ով գտնվում է իշխանության ղեկին՝ քաղում է բոլորի աշխատանքի պտուղները, իսկ մնացյալը կրակն են ընկնում այդ պտուղներից չաղացող իշխանության ձեռքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում