Ժաննա Ֆրիսկեի քույրը պաշտոնապես մեկնաբանել է քրոջ ծանր հիվանդության մասին լուրերը: «Ժաննա Ֆրիսկեն առողջ է»,- ասել է նա:
Օրերս ինտերնետ-ԶԼՄ-ները, հղում կատարելով տարբեր աղբյուրների, աղմուկ էին բարձրացրել՝ գրելով, որ Ժաննա Ֆրիսկեն տառապում է սարսափելի հիվանդությամբ: Արդեն հասցրել էին նույնիսկ ախտորոշել նրա հիվանդությունը՝ գլխուղեղի ուռուցք: Բնականաբար, դա նրա երկրպագուներին ցնցել էր: Սոցիալական ճնշմանը չդիմանալով՝ Ժաննայի կրտսեր քույրը որոշել է այս կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություն տալ:
«Ես չգիտեմ, թե ով է այս լուրերը տարածել համացանցում, սակայն ես ասում եմ, որ քրոջս հետ նախօրեին եմ խոսել «Սկայպով»: Նրա մոտ ամեն ինչ լավ է: Այժմ նա Մայամիում է ապրում: Յոգայով և սպորտով է զբաղվում: Այնպես որ, մի անհանգստացեք»,- գրել է Նատալյան սոցցանցում:
Այժմ կարելի է հանգիստ շունչ քաշել. երիտասարդ մայրիկն ու հաջողակ երգչուհին առողջ է:








































