Ոչ թանկարժեք սմարթֆոններով հայտնի Umidigi ընկերությունը մոտ ապագայում կներկայացնի Uwatch բյուջետային խելացի ժամացույցը:
Ցածր գնից բացի, Uwatch-ը սպառողների ուշադրության կենտրոնում կհայտնվի արտասովոր ինտերֆեյսի և տարատեսակ կապիչների շնորհիվ: Պատկերներից դատելով`ժամացույցն ունի կալորեականության և քայլերի հաշվիչ: Այն կկատարի նաև քնի դիտարկման գործառույթ և կհիշեցնի, եթե երկար ժամանակ ֆիզիկական ակտիվություն չեք ցուցաբերի: Uwatch-ի օգնությամբ հնարավոր կլինի կարդալ սմարթֆոնի հաղորդագրությունները և կառավարել դրա տեսախցիկը:
Uwatch ժամացույցների վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 11-ին:










































