Ազատության հրապարակում այսօր կայացավ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը, որին միացել են նաև խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ) ներկայացուցիչներ:
«Մենք ձեզ հետ միասին պետք է ասենք՝ ոչ։ Պետք է կարողանանք վճռական պայքար մղել: ՍԴ դիմումի կարևոր պայմաններից է, թե արդյո՞ք այս օրենքը, որ ներկայացվել է ներկա և ապագա սերունդների համար, համապատասխանում է հայ ժողովրդի կամքին»,- Ազատության հրապարակի իր ելույթում նշեց Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մենք վերջնական հաղթանակը պետք է արձանագրենք մարտի 28-ին, անկախ նրանից`ինչ որոշում ՍԴ-ն կկայացնի, մենք մեր պայքարն իրավունք չունենք թուլացնելու մինչև վերջ և բուն դատաքննության ժամանակ ցույց կտանք, որ հաղթեց հայ ժողովրդի կամքը»-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:











































