Վրաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. բացվել են քվեարկության ընտրատեղամասերը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Գործակալության տվյալներով՝ սա ուղիղ քվեարկությամբ վերջին նախագահական ընտրությունն է: Ինչպես նշվում է, 6 տարի անց Վրաստանի նախագահին կընտրեն 300 պատվիրակները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի նախագահի պաշտոնին հավակնում են 25 թեկնածուներ:









































