49-ամյա Լինդա Բարուսը, ով հունվարի 13-ին Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակ»-ի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ ուղեկցել է ՖԻՖԱ-ի 77-ամյա նախագահ Յոզեֆ Բլատերին, հայկական արմատներ ունի: Elbalonrosa-ի տեղեկությունների համաձայն` Շվեյցարիայում բնակվող Բարուսը Բլատերի նոր ընկերուհին է:
1998 թվականից ՖԻՖԱ-ն գլխավորող Յոզեֆ Բլատերը մարզական լրագրողի, տուրօպերատորի կարիերան թողնելուց հետո աշխատել է շվեյցարական Longines ժամագործական ընկերության ներկայացուցչությունում:
1964-ին Բլատերը դարձել է Շվեյցարիայի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, 1975-ին նշանակվել է ՖԻՖԱ-ի տեխնիկական տնօրեն, 1981-ին՝ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար: Այժմ նրա տարեկան աշխատավարձը 1.7 միլիոն դոլար է կազմում:








































