Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման հարցերով նախարար Շաշի Տհարուրը հոսպիտալացվել է կրծքավանդակի շրջանում ցավերով: Նա տեղափոխվել է հիվանդանոց կնոջ մահից հետո, ով իմացել է ամուսնու և վերջինիս սիրուհու հավանական նամակագրության մասին` հաղորդում է BBC-ն:
Հիվանդանոցի անձնակազմը նշել է, որ քաղաքական գործչի վիճակը կայուն է: Դելիում նույն բժշկական հաստատությունում նախատեսված է նրա կնոջ դիահերձումը, ում հայտնաբերել էին մահացած Հնդկաստանի մայրաքաղաքի հինգաստղանի հյուրանոցներից մեկում:
Հինգշաբթի զույգը սկանդալի կենտրոնում է հայտնվել Twitter-ում նախարարի և նրա սիրուհու ենթադրյալ նամակագրության հրապարակումից հետո:









































