Բրիտանական Փեթեր Հահն հայտնի ռեթեյլերը հարցում է անցկացրել Մեծ Բրիտանիայի բնակչուհիների շրջանում և վերջին հիսուն տարիների հագուստի ամենասիրված տեսակների ցանկն է կազմել։ Այն հրապարակվել է The Sun պարբերականում։
Հարցմանը երկու հազար բրիտանուհի է մասնակցել։ Արդյունքում, բրիտանուհիների զգեստապահարանում ամենասիրված հագուստը կարճ կիսաշրջազգեստն է պարզվել, որը, նրանց կարծիքով, «1960–ականների երիտասարդության և խռովության» խորհրդանիշն է համարվում։ Կիսաշրջազգեստի օգտին քվեարկել է կանանց 55 տոկսոը։
Երկրորդ տեղում Levi’s 501 ամերիկյան բրենդի դասական ջինսերն են, երրորդ տեղում՝ կոշիկի բրիտանական Dr Martens բրենդի կաշվից աշնանային կոշիկները։
Դրանցից հետո եկել են դասական ջինսե բաճկոնը, մինչև ծունկը հասնող ճտկավոր կոշիկները, մատիտ–կիսաշրջազգեստը։
Ցուցակը եզրափակել են մաքսի զգեստը և մարմինը գրկող ջինսե տաբատը։












































