Միլանցիներին ցույց կտան՝ ինչպես երկարացնել կենցաղային իրերի կյանքը: Բոլոր ցանկացողներին կսովորեցնեն՝ ինչպես է հարկավոր վերանորոգել հին աթոռը, ներկել հին պահարանը կամ թիթեղե տարայից լամպ պատրաստել:
Այդ ու այլ շատ գաղափարներ հարկավոր կլինի կյանքի կոչել հատուկ արհեստանոցում, որը մոտ օրերս կբացվի Լամբրատե շրջանում, գրում է Mixnews-ը:
Յուրաքանչյուրը, ով կցանկանա նոր կյանք պարգևել հին, արդեն հոգնեցրած կամ ոչ պիտանի առարկաներին, կկարողանա կյանքի կոչել իր գաղափարները՝ անվճար օգտվելով նյութերից ու գործիքներից, ինչպես նաև պրոֆեսիոնալ էկոդիզայներների խորհուրդներից:
Այս էկոլոգիական նախաձեռնության նպատակը աղբի քանակի նվազեցումն է ու հին իրերի կյանքը երկարացնելը:









































