Ավստրալիայում սաստիկ շոգերի պատճառով առաջացած հրդեհները, որոնք անցած շաբաթ պատուհասել են խիտ բնակեցված Վիկտորիա ու Հարավային Ավստրալիա նահանգները, արդեն ընդգրկել են տասնյակ անտառահատվածներ, հայտնում է ITAR-TASS-ը:
Օդի ջերմաստիճանը 5 օր հատել է 40 աստիճանի սահմանագիծը Ադելաիդայում և Մելբուռնում, սակայն այսօր օդի ջերմաստիճանը փոքր-ինչ նվազել է, ու այդ շրջաններում սպասվում է 25-30 աստիճան տաքություն:
Եղանակի փոփոխությունը զուգակցվում է քամու ուժգնացմամբ, ինչը հանգեցնում է կրակի տարածման մակերերսի ընդարձակման:
Վիկտորիա նահանգում շարունակվում են 35 հրդեհները: Ամենախոշորն ու վտանգավորը մոլեգնում է Գրեմփիանս ազգային պարկում:
Կրակն արդեն ոչնչացրել է ավելի քան 50 հա անտառ ու մոտեցել է Հոլս Գեփ քաղաքին:
Հարավային Ավստրալիայում շարունակվում են ավելի քան 30 հրդեհները, սակայն երեկվա դրությամբ դրանց մեծ մասը հաջողվել է վերցնել հսկողության տակ:







































