Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հաջորդ թաղապետին թողնում եմ մայրաքաղաքի լավագույն վարչական շրջանը. Դավթաշենի թաղապետ

Դավթաշենի թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարումը: «Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ դադարեցնում եմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։

Չեմ ուզում ծեծված խոսքերով ասել, թե այս 6 տարվա ընթացքում ինչ ենք արել կամ ինչ ձեռբերումներ ունենք։ Արել եմ այն, ինչ պետք է անեի՝ որպես թաղապետ ու որպես Դավթաշենում ծնված, մեծացած ու Դավթաշենը սիրող մարդ։ Կան բաներ, որ կցանկանայի անել, սակայն չեմ կարողացել կամ չեմ հասցրել, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Շնորհակալ եմ բոլորիդ։ Չեք պատկերացնում, թե պաշտոնավարմանս հենց առաջին օրվանից մինչ այժմ որքան եք ինձ օգնել Դավթաշենը արդյունավետ կառավարելու գործում՝ ձեր օրինապաշտությամբ, պատասխանատվությամբ և Դավթաշենի նկատմամբ ձեր վերաբերմունքով։

Շնորհակալ եմ նաև իմ “չեմպիոն” աշխատակազմին, որը եղած հնարավորությունների շրջանակում արել է առավելագույնը, որպեսզի դավթաշենցին իրեն հարմարավետ զգա, որպեսզի Դավթաշենը լինի թիվ մեկը։

Հավատացնում եմ, շատ դժվար էր բոլորիս կողմից հարգված պարոն Արթուր Գևորգյանից ստանալ փայլուն ժառանգություն, այդ բարձր նշաձողը պահպանել ու եղածի վրա ավելացնել։ Կարծում եմ՝ դա մեզ մոտ ստացվեց։

2008 թվականից սկսած մեր թաղամասը տարեցտարի ավելի հարմար ու բարեկարգ է դարձել։ Ու այսօր առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ հաջորդ թաղապետին թողնում եմ մայրաքաղաքի լավագույն վարչական շրջանը:

Հույս ունեմ, որ հաջորդ թաղապետը կլինի պրոֆեսիոնալ, արդյունավետ, Դավթաշենը նույնքան կսիրի, որքան իր նախորդները և կկարողանա է՛լ ավելի զարգացնել ու առաջ տանել մեր հրաշալի թաղամասը։ Իսկ ես՝ որպես Դավթաշենի բնակիչ, միշտ պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի մեր Դավթաշենը դառնա ավելի ու ավելի լավը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում