Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Եթե «Դեմ եմ»-ը դառնա «Դեմ ենք». մամուլ

«168 Ժամ» թերթն իր առաջնորդողում գրում է. «Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանրահավաքը, որը ֆորմալ առումով նախաձեռնել են կուտակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնությունները, իսկ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները ներկայացնող ուժերը հայտարարել են դրան մասնակցելու (ոչ թե կազմակերպելու), աջակցելու մասին։ Հենց այս հանգամանքն իշխանական քարոզչությունն օգտագործում է՝ ցույց տալու համար, որ այսօրվա հանրահավաքը կարող է օգտագործվել ոչ իշխանական քաղաքական ուժերի կողմից և ծառայել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կամպանիային։ Իհարկե, այդ տարբերակը ևս չպետք է բացառել։ Սակայն, անկախ նրանից, թե ինչ հաշվարկներով են քաղաքական ուժերը մասնակցելու կամ աջակցելու հանրահավաքին, դա առաջին հերթին՝ լինելու է քաղաքացիների բողոքի դրսևորումը, որը, չնայած կապված է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, սակայն կարող է հիմք հանդիսանալ նաև համընդհանուր պայքարի համար։

Այսօր Հայաստանի հասարակության մեծամասնությունը, մեղմ ասած, դժգոհ է իշխանություններից, ու ցանկացած «կայծ» կարող է հանրային ընդվզման պայթյունի հանգեցնել, ինչի մասին, ի դեպ, վերջերս ահազանգել էր իշխանական սոցիոլոգներից մեկը։

Եթե այսօրվա հանրահավաքը բազմամարդ լինի ու նաև այդպիսով հաջողություն արձանագրի, ապա դա կարող է «վարակիչ» էֆեկտ ունենալ և դառնալ հանրահավաքային պայքարի սկիզբը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ նպատակներով են քաղաքական ուժերն աջակցում այդ հանրահավաքին, ապա դա ևս կախված է հանրահավաքի բազմամարդությունից, որից ամենաշատն է վախենում իշխանությունը։

Քաղաքական ուժերի հետ «լեզու գտնելու» փորձ իշխանությունն ունի, սակայն ամբողջությամբ սպառել է քաղաքացիների հետ կոնսենսուսի ռեսուրսները։ Քաղաքացիների խնդիրը, հետևաբար, պետք է լինի այնպիսի իրավիճակի հասունացումը, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը ստիպված լինեն «լեզու գտնել» ոչ թե իշխանության, այլ քաղաքացիների պահանջի հետ։ Այնպես որ, այսօրվա հանրահավաքն ինչ-որ իմաստով թեստ է թե իշխանությունների, թե ոչ իշխանական քաղաքական ուժերի ու, ամենակարևորը՝ քաղաքացիների համար»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում