Առնվազն 40 մարդ է սպանվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են այն բանից հետո, երբ պայթուցիկով բեռնված մեքենան մխրճվել է Աֆղանստանի Լոգար նահանգում գտնվող հիվանդանոցի շենքի մեջ և պայթել: Տեղի իշխանությունների պնդմամբ՝ զոհերի մեծ մասը քաղաքացիական բնակչություն է:
Ինչպես հաղորդում է BBC հեռուստաալիքը, հղում կատարելով տեղի իշխանությունների ներկայացուցիչ Դին Մուհամադ դարվիշին, «Ազրա գավառի հիվանդանոցում այդ օրը շատ մարդ է եղել, որոնք եկել էին բժշկական օգնություն ստանալու: Նրանց մեծամասնությունը կանայք և երեխաներ են եղել»:











































