Քենիան զբոսաշրջիկներին գրավում է զարմանալի բնությամբ։ Բացի դրանից, վերջերս Նաիրոբիի մոտ գտնվող ոչ մեծ գյուղում բացվել է բարձրտեխնոլոգիական ռեստորան, որտեղ սնվելու դիմաց կարելի է վճարել կրիպտոարժույթով։ Իմիջիայլոց, միայն այդ ռեստորանում կարելի է համտեսել այծի մից խորոված, որ պատրաստված է ավանդական քենիական բաղադրատոմսով։ Ռեստորանի տերերը առայժմ թույլ են տվել բիթքոինով և Dash-ով՝ գրում է bitbet.news-ը։

Հաստատությունը շատ հայտնի է։ Այնտեղ այցելում են զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից։ Լրատվամիջոցը նշում է, որ ռեստորանի տնօրենը՝ մադամ Ուամբուգուն, բիթքոինով առևտուրը սկսել է մի քանի տարի առաջ։ Այդ ընթացքում նրա ունեցվածքը էականորեն աճել է։








































