Նոյեմբերի 6-ից 7-ը Բրեստում հատուկ մասնագիտացված մաստեր կլաս է անցկացնելու իսպանացի հանրահայտ մարզիչ Խուանդե Ռամոսը:
«Դինամո Բրեստ» ֆուտբոլային ակումբը հրավեր է ուղարկել «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին: Մեր թիմի գլխավոր մարզիչը միակն է Հայաստանից, ով հրավեր է ստացել ներկա գտնվելու հատուկ մաստեր կլասին:
Առաջին օրը Խուանդե Ռամոսը կխոսի մի շարք մարտավարական և տեխնիկական հարցերի մասին: Երկրորդ օրը կլինի գործնական և իսպանացի հայտնի մասնագետը կանցկացնի մարզում ակումբի թիմերից մեկի հետ, որից հետո կպատասխանի մասնակիցների հարցերին:
Խուանդե Ռամոսը ծնվել է Իսպանիայում 1954 թվականին: Մարզչական կարիերան սկսել է 1992 թվականին և մինչև 2016 թվականն աշխատել է 14 տարբեր ակումբներում: Իսպանացին գլխավորել է «Ռեալը», «Տոտենհեմը», «Սևիլիան», ԲԿՄԱ-ն և մի շարք այլ ակումբներ: Երկու անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Գավաթը, մեկական անգամ էլ տիրացել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթին, Իսպանիայի Գավաթին և Անգլիայի Լիգայի Գավաթին







































