Ամերիկյան Forbes պարբերականը նշել է այս տարի ամենաբարձրը վարձատրվող հեռուստադերասաններին: Վարկանիշային աղյուսակում առաջատար է Ջիմ Փարսոնսը, որը հայտնի է «Մեծ պայթյունի տեսություն» սերիալից Շելդոն Քուփերի դերով:
Անցնող տարում Փարսոնսը 26.5 մլն դոլար է վաստակել:
Երկրորդ տեղում նույն սերիալից հայտնի նրա գործընկեր Ջոնի Գալեքին է՝ 25 մլն դոլարով:
Առաջատարների եռյակը եզրափակել են երկու դերասաններ, որոնք 23.5 մլն դոլար են վաստակել՝ Սայմոն Հեյբերգը և Կունալ Նիհիարը:







































