Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները չեղարկում են Սաուդյան Արաբիայի այն հպատակներին տրված այցագրերը, որոնք կասկածվում են ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մեջ: Այդ մասին, գրել Է The Independent-ը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավադը «միջոցներ Է ձեռնարկում բոլոր կասկածյալների նկատմամբ»:
Նա նշել Է, որ այդ միջոցառումները վերաբերելու են Մեծ Բրիտանիա այդ անձանց մուտքի արգելքին եւ ավելի վաղ նրանց տրված այցագրերի չեղարկմանը: Միացյալ Թագավորության վարչապետն ընդգծել Է, որ «այցագրերը կլուծարվեն հենց այսօր»: Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Մեյը վերստին դատապարտել Է լրագրողի սպանությունը եւ հավելել, որ «մենք Սաուդյան Արաբիային պարզորոշ հասկանալ ենք տվել, որ նա պետք Է համագործակցի Թուրքիայի հետ եւ համակողմանի հետաքննություն անցկացնի»:
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի Էր Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննդատական հոդվածներով, կորել Է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական առաքելության շենքում սպանվել Է կոնֆլիկտի հետեւանքով, սակայն միջադեպի մանրամասները չեն ներկայացրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:









































