Ամերիկացի գիտնականները նկատել են, որ շները ունակ են տարբերելու իրական բառերը կեղծ տառակապակցություններից։ Ընդ որում կենդանիների գլխուղեղի ակտիվությունը հակադաիր է մարդու գլխուղեղի ակտիվությանը․ կեղծ բառերի դեպքում շների մոտ առավել ակտիվ է գլխուղեղի քունքային հատվածը, իսկ մարդկանց մոտ, ընդհակառակը, դա տեղի է ունենում, երբ լսում են իրական բառեր՝ գրում է mir24.tv-ն։
Գիտնականները փորձ են կատարել 12 շների հետ: Վեց ամիս շները սովորել են ցույց տալ իրը՝ լսելով նրա անունը։ Քանի որ շները կարողանում են հասկանալ պարզ ձայնային հրամանները, փորձագետները եզրակացրել են, որ այդ կենդանիները կարող են սկզբունքորեն ընկալել մարդկային լեզուն:








































