Մենք բոլորս էս պահին սպասում ենք վարչապետի չընտրվելուն, միաժամանակ, անակնկալ էր փաստաբան Վահե Գրիգորյանին Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր չընտրելը։ Վերջին շրջանում Ազգային ժողովը յուրահատուկ տրամադրություն ունի՝ կամ տապալում է որևիցե օրինագիծ, կամ ընդունում է օրինագիծ, որը չպիտի ընդուներ։ Ինչո՞վ է պայմանավորված այս ընդհանուր իրավիճակը «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այս իրավիճակը շատ հասկանալի է, բազմիցս քննարկված է տարբեր անձանց կողմից․ այս Ազգային ժողովը, ըստ էության, սպառել է իրեն՝ պայմանավորված բազմաթիվ հանգամանքներով, ու սպառման հիմնական դերակատարը Հանրապետական կուսակցությունն է»։
«Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվել էր փաստաբանական համայնքի ավելի քան 200 մասնագետների կողմից, սակայն սա արդեն երրորդ անգամն է, որ Ազգային ժողովը տապալում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը»,- հավելեց բանախոսը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։











































