Թուրք գիտնականները Էգեյան ծովում՝ Դիդիմ քաղաքից ոչ հեռու, 18-րդ դարի ռուսական նավի մնացորդներ են հայտնաբերել՝ գրում է mk-turkey.ru-ն։
Արշավախմբի ղեկավար Հարուն Օզդաշի խոսքով՝ հետազոտական աշխատանքները կատարվել են 65 մետր խորության վրա։ «Մենք մոտ 30 իր ենք հայտնաբերել՝ թնդանոթներ, արկեր, այլ զինամթերք և խոհանոցային իրեր։ թնդանոթի վրա ռուս կայսեր զինանշանն է պատկերված և կիրիլիցայով գրություն»,- ասել է օզդաշը։
Ենթադրվում է, որ նավը մասնակցել է Չեսմենի հայտնի ճակատամարտին, որը տեղի է ունեցել 1768-1774թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։









































