Ասիական էգ փիղը կարողացել է տարբերել քարտերի վրա պատկերված իրերի քանակը և 67 տոկոսի դեպքում ճիշտ պատասխան է տվել՝ գրում է volg.mk.ru-ն։
Գիտնականները հետազոտության ժամանակ օգտագործել են սենսորային էկրան, որը երեք փղերի համար որպես հաշվիչ է ծառայել։ Նրանցից միայն մեը՝ Այությայ անունով էգ փիղն է անցել նախնական թեստը։ Նա կարողացել է իր կնճիթով նույնիսկ ցույց տալ այն քարտերը որոնցում պատկերված են եղել մեծ քանակությամբ նույնանման մրգեր։ Փիղը 271 նկարներից 181-ը ճիշտ է ընտրել։









































