Ընդհանուր առմամբ հետաքրքիր ելույթ էր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Նա փորձեց ներկայացնել կառուցողական հուն ներկայացնող հարցեր: Նման հրապարակավ հայտարարություններով կառավարությունը ստանձնում է պատասխանտվություն հետգա զարգացումների հետ կապված»,-նշեց պատգամավորը:
Պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ի ներսում լուրջ քննարկումներ են․ կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին:








































