Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Հայաստանն այս տարի էլ չի մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին

Հաջորդ շաբաթ՝ հունվարի 22-25-ը Դավոսում տեղի կունենա ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումը, որին մասնակցում են մի քանի տասնյակ երկրներ՝ ղեկավարների մակարդակով, գործարարներ ու տնտեսագետներ:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ում մակարդակով է Հայաստանը մասնակցելու Դավոսի համաժողովին, նախագահականից պատասխանեցին, որ իրենք տեղեկություն չունեն և պետք է դիմել կառավարություն: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսնակ Հարություն Բերբերյանն էլ «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ այս տարի կառավարությունից ոչ ոք չի մասնակցելու դավոսյան համաժողովին: Իսկ թե որն է պատճառը, Բերբերյանը չասաց: «Առանձնահատուկ պատճառներ չկան: Պարզապես այս տարի այդպես է որոշված»,- ասաց նա:

Բերբերյանը հիշեցրեց, որ անցած տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ամառային Դավոսին, որը տեղի էր ունեցել Չինաստանում, իսկ ավելի վաղ՝ Վիեննայում կայացած Դավոսին: «Առայժմ այս ֆորմատն է ընտրված»,- հավելեց վարչապետի խոսնակը:

Նշենք, որ Հայաստանը Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին վերջին անգամ մասնակցել է 2009 թվականին: Այդ տարի համաժողովին մասնակցում էր Սերժ Սարգսյանը. դա, ըստ էության, վերջին 5 տարիների ընթացքում նրա վերջին մասնակցությունն էր այդ հեղինակավոր համաժողովին: Նույն 2009 թվականի համաժողովին Սերժ Սարգսյանը բավական հագեցած գրաֆիկով երկկողմ հանդիպումներ էր ունենում բազմաթիվ երկրների ներկայացուցիչների, ղեկավարների հետ՝ ձեռք բերելով բազմաթիվ կարևոր պայմանավորվածություններ: Այս կոնտեքստում, թե ինչու են իշխանությունները վերջին տարիներին անտեսում այս կարևոր համաժողովը, հասկանալի չէ: Նախորդ տարիներին կառավարությունը համաժողովին չմասնակցելը պատճառաբանում էր պետական միջոցները խնայելու հանգամանքով, ինչը, հասկանալի է, որ ընդամենը պատճառաբանություն է:

Նշենք, որ Դավոսի համաժողովին մասնակցում են նաև մեր հարևան երկրները՝ ղեկավարների մակարդակով:

Նշենք նաև, որ այս հեղինակավոր համաժողովի ժամանակ քննարկվում են 2014 թվականի հիմնական ռիսկերը, որոնց վերաբերյալ պետությունների ներկայացուցիչները հանդես են գալիս զեկույցներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում