Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցն առնչվում էր խաղադրույքների ոլորտին: «Այդ ոլորտը հարկունակ չէ. գեներացվող եկամուտները պատշաճ ձևով չեն հարկվում»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը մարդկանց հուսահատության հետ է կապում այն հանգամանքը, որ տղամարդիկ աշխատավարձ ստանալու օրը նախ մտնում են բուքմեյքերական գրասենյակներ. «Մարդիկ այնքան հուսահատված են, որ մտածում են, թե մի հրաշք տեղի կունենա»:
Նա նշեց, որ իրենք խիստ սահմանափակելու են գովազդները, էականորեն փոխելու են հարկային ռեժիմը և հետո քայլ-քայլ գնալու են բուքմեյքերական գրասենյակների փակմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































