«Մենք այսօր սարսափելի արտաքին պարտեր ունենք մեր կառավարության անշնորհք քաղաքականության պատճառով։ Էյր Արմենիան այդպես սնանկացավ։ Հնարավոր է արտակարգ իրավիճակների դեպքում, ասենք պատերազմի, օտարերկրյա ավիաուղիները չցանկանան այստեղ թռնել։ Այդ դեպքում մեր ուղևորները էլ գնալու ճանապարհ չեն ունենա։ Միակ ճանապարհը կլինի Վրաստանը։ Դա էլ Աստված չանի Վրաստանը փակվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։
Պետրոսյանի կարծիքով պետությունը պետք է նոր ազգային փոխադրողի հիմնմանը մասնակցի 50 տոկոսով, իսկ մյուս 50 տոկոսը հնարավորություն տա ձեռք բերելու այլ ընկերության կողմից։









































