Ֆիլիպիններում ջրհեղեղի զոհ է դարձել նվազագույնը 34 մարդ, հայտնում է GMA News պորտալը:
Նշվում է, որ աղետի հետևանով 65 մարդ ստացել են վնասվածքներ ու ևս 7 մարդ անհետ կորել է:
Ընդհանուր առմամբ՝ հորդառատ անձրևներից, սողանքներից ու ջրհեղեղից տուժել է ավելի քան 463 հազար մարդ, ավելի քան 212 հազարը զրկվել են տանիքից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆիլիպիններում հորդառատ անձրևների ու ջրհեղեղի հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս 13-ը անհետ կորել էին:





































