Ռոստովի մարզում Ռուսաստանի Պաշտպանության նախարարության զինվորական դպրոցի հավաքարար Մարինա Օգուրցովային Ակսայի շրջանային դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով թմրանյութերի վաճառքի և պահպանման համար։ Այս մասին տեղեկացնում է դատարանի կայքը։
«Օգուրցովային բռնել են ՌԴ ՊՆ միջնակարգ ռազմական դպրոցի տարածքում՝ կուրսանտներից մեկին թմրանյութ վաճառելու փորձի պահին։ Անձնական խուզարկության ժամանակ կնոջ մոտ սև նյութով փաթեթ է հայտնաբերվել»,– հաղորդում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը։
Հետագա ուսումնասիրությունը ապացուցել է, որ փոշու մեջ մեթիլէֆեդրոն և 4-քլորմետկատինոն թմրանյութեր են եղել։








































