Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, նկատի ունենալով, որ ԱԺ նիստերի դահլիճից բացակայում է մի ամբողջ խմբակցություն, նշեց. «Նշանակում է՝ այլևս ասելիք և անելիք չունեցող խմբակցություն գոյություն ունի»:
Նա այս առնչությամբ ցավ ապրեց, քանի որ, նրա խոսքով՝ մարզերում գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, և ներկայացրեց դրանք. «21-րդ դարում Սպիտակ քաղաքում մի ամբողջ թաղամաս չունի ջուր, կոյուղի, գազ, տրանսպորտային որևէ միջոց»:
Նա իշխանություններին հորդորեց արագ կազմակերպել այդ թաղամասի նորմալ կենսագործունեության հնարավորությունները:
Մանրամասները՝ տեսանյութում:








































