Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
Այժմ Ազգային ժողովը քննարկում է պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանին դիմելով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով հարությունյանը հարցրեց. «Ի՞նչ կապ ունեք Դուք, ինչո՞ւ եք հարցը Դուք ներկայացնում. չի կարող գյուղատնտեսության նախարարությունն իրականացնել իր քաղաքականությունը մի ինստիտուտի միջոցով, որը նրա հետ ոչ մի աղերս չունի՝ ոչ քաղաքական, ոչ վարչական ենթակայության տակ չէ: Ի՞նչ կապ ունի գյուղնախարարությունը այս Սննդամթերքի անվտանգության տեսչության հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































