Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ, Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանը հանդիպել է իր 3 փաստաբանների հետ։
Հանդիպումից հետո փաստաբանները լրագրողներին հայտարարել են, որ Օջալանն աջակցում է նորընտիր անկախ պատգամավորների բոյկոտին, ինչը պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) վետո է դրել Հաթիփ Դիջլեի պատգամավորության վրա.
«Օջալանը ճիշտ է համարում պատգամավորների կայացրած որոշումը։ Նա ինքն էլ պաշտպանում է բոյկոտի գաղափարը»։
Հիշեցնենք, որ Հաթիփ Դիջլեի պատգամավորության վրա դրած վետոն YSK-ն պատճառաբանել է նախկինում Դիջլեի՝ Ահաբեկչական օրենքի հիման վրա 1 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտված լինելու հանգամանքով։











































