«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին, ով Սեսկ Ֆաբրեգասի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել «Խետաֆե»-ի դեմ հանդիպման 70-րդ րոպեին, անցկացրեց իր 700-րդ հանդիպումը կատալոնական ակումբի կազմում:
Հիշեցնենք` կատալոնացիներն առավելության հասան «Խետաֆե»-ի նկատմամբ` Լիոնել Մեսսիի դուբլի շնորհիվ:
«Այս խաղը յուրահատուկ էր: Ինձ թիմի կարևոր անդամ եմ զգում, ինչպես և նախկինում: Հաճույք եմ զգում դրանից: Երջանիկ եմ և ավելին պահանջել չեմ կարող»,- ասել է Չավին:










































