Ցանցահենները գաղտնազերծել են HealthCare.gov կայքի գրանցման ձևը և գողացել շուրջ 75 հազար ամերիկացիների տվյալներ՝ գրում է ZDNet-ը։
Ցանցահենները կոտրել են հիվանդների և կլինիկաների միջև ապահովագրական պայմանագրեր կնքելու համար պատասխանատու կայքը: Medicare & Medicaid Services բժշկական կազմակերպության փորձագետների խոսքով՝ հոկտեմբերի 13-ին մասնագետները հայտնաբերել է անոմալ ակտիվություն և անմիջապես հետաքննություն են սկսել: Այս պահին ընկերությունը անջատել է ապահովագրական պայմանագրերի ձևակերպման գործառույթը առնվազն մեկ շաբաթով։
Ըստ ամենայնի՝ ցանցահենները գողացել են հիվանդների անձը հաստատող տվյալները, նրանց հասցեները և այլ տեղեկություններ: Ծառայության ներկայացուցիչները նշել են, որ մոտ ապագայում Medicare & Medicaid Services-ը կտեղեկացնի բոլոր զոհերին:









































