Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ռուսաստանը ներգաղթյալների առջև փակում է իր դռները. ինչ է սպասվում այդ երկիր մեկնող հայաստանցիներին

Ռուսաստանում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր օրենք` ներգաղթյալների վերաբերյալ, որով ԱՊՀ երկրների քաղաքացիների` Ռուսաստան մուտք գործելու պայմանները փոխվել են: Այսուհետ 3 – 5 տարով, կախված իրավախախտման չափից, երկիր մուտքը շուրջ կես միլիոն արտերկրյա քաղաքացիների համար արգելված է: Համաձայն օրենքի` ժամանակավորապես արգելքներ են մտցվում ԱՊՀ երկրներից ներգաղթյալների համար, ովքեր մի շարք իրավախախտումներ են կատարել կամ Ռուսաստանում մնալու սահմանված ժամկետը խախտել են: Բացի այդ, արտերկրյա քաղաքացու մուտքը Ռուսաստան կարգելվի, եթե նրա նկատմամբ վտարման մասին որոշում է կայացվել, կամ եթե նա կեղծ միգրացիոն քարտից է օգտվում:

Ուղևորափոխադրումներ իրականացնող «Քինգ դե լյուքս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Դալլաքյանի (Պալաչ) խոսքով՝ թեև օրենքի կիրառումը սկսվել է հունվարի 1-ից, բայց դեռևս երեք ամիս առաջ ընկերություններին զգուշացվել է, որ նման կերպ փոխադրվողները տարեսկզբից հետ են ուղարկվելու: «Ռուսաստանում գործող օրենքներ կան. մարդիկ գնում են աշխատելու և չեն գրանցվում, այնինչ միգրացիայի օրենքը ստիպում է, որ մարդիկ գրանցվեն, և իրենց կեցությունն օրինական հիմք ստանա, իսկ շատերը չեն գրանցվում և ստիպողաբար ժամկետը լրանալուց հետո հետ են դառնում Հայաստան: Նման դեպքերը բացառելու համար էլ ստեղծեցին այս օրենքը, որպեսզի մարդիկ Ռուսաստան գնալիս անպայման գրանցվեն. սա Սոչիի օլիմպիադայի հետ կապ չունի, ինչպես շատերն են կարծում»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ զբոսաշրջային նպատակներով գնացող անձը նման խնդրի առաջ երբեք չի կանգնի: Խնդիր ունենում են նրանք, ովքեր ուղղակի գնում են աշխատելու՝ երբեմն անգամ պատճառ բռնելով որևէ հարազատի տեսակցությունը: Եթե միջոցառում է, որին պարտադիր իբրև զբոսաշրջիկ պիտի մասնակցի՝ վարձակալված ավտոբուս լինի, ասենք, 40 զբոսաշրջիկներով, նման դեպք չի կարող լինել:

Դալլաքյանը դժվարացավ նշել` ինչու է հիմա կիրառվում երեք տարի ժամանակով մուտքի արգելումը, կարծում է` դա ներքին միգրացիոն խնդիր է: Օրենքը փակցված է սահմանային կետերում, որպեսզի քաղաքացիները տեղեկանան: Կազմակերպության տնօրենը նշեց, որ թեև իրենք նման խնդրի չեն բախվել, բայց դրա պատճառը եղել է այն, որ մարդկանց նախապես իրազեկել են օրենքի մասին: «Որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, մենք փորձում ենք տոմսերը վաճառելուց առաջ իրազեկել նրանց: Նաև մի նոր կայք կա, որտեղ ուղևորի տվյալները մուտքագրելով` միանգամից պատասխան ենք ստանում Ռուսաստանից՝ այդ մարդն իրավունք ունի՞ ապրելու այնտեղ, թե՞ ոչ, որպեսզի չհասնի, ասենք, Լարսի սահման ու հետ դառնա»,- ասաց նա:

Գյումրիում, որը միգրացիոն հոսքի առումով Հայաստանի առաջատար քաղաքներից է, դեռևս օրենքին տեղյակ չեն: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը նշեց, որ արտագնա աշխատանքի մեկնածները, ովքեր եկել են Ամանորին, դեռ չեն գնացել, ուստի որոշակի արձագանք, աղմուկ դեռ չկա: Թումասյանը, սակայն, կարծում է՝ շատ լավ է, որ նման օրենք են մտցրել. «Ինչքան շատ արգելեն, էնքան լավ, վերջապես կմնան իրենց հայրենիքում, այստեղ իրենց ապագան կկառուցեն: Արդեն էնքան են գնացել, որ չգիտեմ էլ` էլ մարդ մնացե՞լ է՝ գնալու: Ընտանիքով մեկնողներից մեկ-երկուսը Նոր տարուն եկել են կամ ոչ, հիմա միայն մի փոքր խումբ է եկել, նախորդների համեմատ՝ փոքր թվով մարդիկ: Հիմա շատերն ընտանիքներն են տեղափոխում: «Հայրենակիցներ» էր, ինչ գրող ու սև ցավ էր, դրանով շատ մարդիկ գնացին, գնում են հեռավոր գյուղեր, չեմ կարծում, թե բոլորին մասսայաբար Ռուսաստանը կհանի, օրենքին ծանոթ եմ, մի քիչ չափազանցվում է, Ռուսաստանին էլ են այդ մարդիկ պետք: Այդ մարդկանց հանեն, որ գյուղերը լքված, անտեր մնա՞ն»:

Արտագնա աշխատանքի մեկնողներն Ամանորն ընտանիքի հետ՝ հայրենիքում դիմավորելուց հետո փետրվար-մարտ ամիսներին են հետ գնում: Ըստ Թումասյանի՝ Ռուսաստանին ավելի շատ ձեռնտու է ոչ լեգալ միգրանտներ ունենալ, ուստի չի կարծում՝ օրենքին ամենայն խստությամբ հետևեն: Նա տեղեկացրեց, որ Ռուսաստան չեն մեկնում միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները, սովորաբար վերջին շրջանում գնում են միջին խավի մարդիկ, ովքեր ինչ-որ բան ունեն, վաճառում են այն՝ գնում: Ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով փոխադրումը բավական մատչելի է՝ սկսած անգամ 18 հազար դրամից մինչև 28 – 30 հազար դրամ: Ներկայում արդեն ոչ միայն Գյումրուց են փոխադրվում, այլև՝ Արթիկից, Մարալիկից: Ընդհանրապես, ըստ ՀԿ-ի ղեկավարի, յուրաքանչյուրն, ով միկրոավտոբուս ունի, փորձում է փոխադրում իրականացնել, դրանցով ուղևորվում են գյուղական բնակավայրերի համեմատաբար վատ ապրող մարդիկ, սոցիալապես մի փոքր ավելի լավ վիճակում գտնվողները դրանցից չեն օգտվում:

Ռուսաստան հիմնականում գնում են երիտասարդները, նաև մեկ-երկու երեխա ունեցող ընտանիքները, շատերն անգամ բնակարաններ են վաճառում՝ դրանով փաստորեն հետդարձի կամուրջներն այրելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում