«Սիդնեյ»-ի հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն չի բացառել, որ երբևիցե կրկին Թուրինի «Յուվենթուս» կտեղափոխվի, որտեղ անցկացրել է իր կարիերայի շուրջ 20 տարիները:
««Յուվենթուս»-ի հետ սիրո պատմությունս երբեք չի ավարտվի: Հենց այդ պաճառով էլ չի կարելի բացառել, որ այդ թիմ կվերադառնամ:
Ամբողջ կյանքիս ընթացքում դռներ չեմ փակել` էլ չխոսելով «Յուվենթուս» վերադառնալու հնարավորության մասին»,- ասել է Դել Պիերոն:







































