Weather Channel-ի լրագրողուհին սեպտեմբեր ամսին 3D գրաֆիկայի միջոցով ցուցադրել էր Ֆլորենս փոթորկի հնարավոր հետևանքները։

Պարզվել է, որ հեռուստաալիքը առաջին անգամ չէ, որ ցնցում է հեռուստադիտողներին․ սոցցանցերում հրապարակվել է Նապա հարթավայրում անցած տարի տեղի ունեցած հրդեհների մասին տեսահոլովակ, որտեղ նույն մեթոդն է գործածված՝ գրում է life.ru-ն։











































