20-ամյա ճապոնուհի Յանգ Կայլիին ձերբակալել և 5 օրվա կալանքի են ենթարկել պետական հիմնը վիրավորելու համար։ Այդ մասին գրում է BBC-ն։
Նշվում է, որ աղջիկը բլոգ է վարում և համարվում է համացանցի աստղ։ Նա 44 մլն հետևորդ ունի սոցցանցերում։ Nuya-ում հրապարակված տեսանյութերից մեկում նա ուրախ երգել է հիմնի տողերից մեկը ընթացքում թափահարելով ձեռքերը դիրիժորական շարժումներ նմանակելով։

Այնուհետև հետո աղջկա հասցեին բողոքների տարափ է տեղացել օգտատերերի կողմից, որոնք անընդունելի են համարել նման արարքը։ Ամեն ինչ ավարտվել է նրանով, որ ոստիկանությունը եկել է Յանգի հետևից։
Աղջիկը մեղադրվել է պետական հիմնը վիրավորելու մեջ և որպես պատիժ ստացել 5-օրյա կալանք։








































