Դորտմունդի «Բորուսիա»-ն փոխարինող է փնտրում Ռոբերտ Լևանդովսկիի համար, ով մրցաշրջանի ավարտից հետո Մյունխենի «Բավարիա» կտեղափոխվի:
Bild-ը հայտնում է, որ ակումբը հետաքրքրված է չորս հարձակվողների ծառայություններով` Կարիմ Բենզեմայի, Դիեգո Կոստայի, Կրիստիան Բենտեկեի և Ջեքսոն Մարտինեսի:
Նշված ֆուտբոլիստները նաև եվրոպական այլ առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում են: Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ «Յուվենթուս»-ը ցանկանում է ձեռք բերել Բենզեմայի իրավունքները: Դիեգո Կոստան կարող է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել:
Եթե Կոստայի տրանսֆերային գործարքն իրականանա, Բենտեկեն կարող է դառնալ «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ, իսկ Ջեքսոն Մարտինեսը ցանկանում է խաղալ «Չելսի»-ում կամ «Արսենալ»-ում:







































