«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանն ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ Թաթուլ Շուշանյանը անցնում է Ալավերդիում քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի գործով։ Շուշանյանը մեկ անգամ կալանավորումից հետո ազար էր արձակվել գրավի դիմաց, սակայն 20.06.2018թ.-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը և վերացրել այլընտրանքային խափանման միջոց գրավը:
Շուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը երեկ երեկոյան վերացվել է։