Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ տարով երկարացրել է Ադենի ծոցում և Սոմալիում ծովահենության դեմ պայքարին ուղղված ռազմական օպերացիաների անցկացման մանդատը: Այս մասին հայտնում է Sabah թերթը:
Մանդատի երկարացման մասին հայցը խորհրդարանի կողմից հավանության է արժանացել հինգշաբթի:
Մանդատն ուժի մեջ է մտնում փետրվարի 10-ից:








































