Մոտակա անտառային հրդեհի օջախի պատճառով ամերիկացի փրկարարները հայտարարել են Լոս Անջելեսի շրջանում գտնվող Գլենդոր քաղաքի բնակիչների արտակարգ տարհանման մասին
Տարհանվել է արդեն 2000 մարդ, կրակը ոչնչացրել է 3 բնակելի տուն, սպառնում է մոտ 1000-ին:
Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի առավոտյան: Դրա պատճառը ենթադրաբար եղել է հրդեհումը, ինչի առնչությամբ երեք մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կրակի դեմ պայքարում է 700 հրշեջ, գործի են դրվել ուղղաթիռներ:
Հրշեջների աշխատանքը բարդացնում են «Սանտա Անա» տաք ուժեղ քամին և չորային եղանակը: Կրակը շարժվում է մոտակա քաղաքների ուղղությամբ: Այն դեռևս չի հաջողվել տեղայնացնել:









































