Շուրջ մեկ շաբաթ առաջ չարագործները կոտել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի միկրոբլոգը, իսկ արդեն հունվարի 16-ին նա կրկին վերադարձել է Instagram` հաղորդում է 7days.ru-ն:
Twitter-ում պարուհին գրել է, որ ստեղծել է նոր միկրոբլոգ:
«Շտապում եմ հաղորդել, որ Instagram-ի ջնջված էջի չվերականգնվելու պատճառով ես նոր օգտահաշիվ եմ բացել: Հավատում եմ, որ իմ օգտահաշվին հետևողները միշտ կգտնեն ինձ»,- գրել է նա:
Նոր օգտահաշվում նա արդեն տեղադրել է առաջին լուսանկարները:













































