Իտալիայի հավաքականի և «Ջենոա»-ի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Այս մասին РИА Новости-ին հայտնել է La Gazzetta dello Sport-ի տրանսֆերների գծով առաջատար մասնագետ Կառլո Լաուդիզան:
Ուրբաթ օրը իտալական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ «Ջենոա»-ի ներկայացուցիչները մեկնել են Սանկտ Պետերբուրգ՝ համաձայնեցնելու պաշտպանի տեղափոխության պայմանագրի մանրամասները, համաձայն որի Կրիշիտոն ռուսական ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր և կստանա տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձ:
«Այսօր լույս տեսած թերթում մենք տպագրել ենք, որ «Զենիթ»-ը բանակցություններ է վարում Կրիշիտոյի և «Ջենոա»-ի հետ: Այժմ արդեն ես վստահ կարող եմ ասել, որ գործարքը կայացել է»,- ասել է Լաուդիզան: