Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Դավթաշենում տաքսու վարորդն անչափահաս աղջկան սպառնալով սեքսուալ բռնի գործողություններ է կատարել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արմեն Կաբալյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննել ու դատավճիռ էր կայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Վազգեն Ռշտունու նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 2011 թվականի հունիսի 2-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Ալիխանյան եղբայրների փողոցում, «Կենտրոն» հեռուստաընկերության հետնամասում գտնվող այգում 52-ամյա Արմեն Կաբալյանը, տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, դանակի գործադրմամբ հարձակվել է մի կնոջ՝ Բ.-ի վրա (տուժողների անունների սկզբնատառերը փոխված են), նրանից հափշտակել է 520 հազար դրամ արժողությամբ գույք՝ ոսկե վզնոց՝ ոսկե խաչով, երկու հատ ոսկե մատանի:

Բացի դրանից, 2011 թվականի հուլիսի 5-ի կեսգիշերին Դավթաշեն թաղամասում տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դանակի գործադրմամբ Կաբալյանը հարձակվել է անչափահաս աղջկա՝ Գ.- վրա, սպառնալիքներ տալով՝ տարել մոտակա դպրոցի հետնամաս, որտեղ աղջկա նկատմամբ, նրա կամքին հակառակ, դանակի գործադրմամբ կատարել է սեքսուալ բռնի գործողություններ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ընթացքում Արմեն Կաբալյանը, օգտվելով ուղեկցողների անուշադրությունից, դատարանի շենքից դիմել էր փախուստի:

2013 թվականի ապրիլի 13-ից մինչև մայիսի 2-ը Կաբալյանը թաքնվել էր, մայիսի 2-ին հայտնաբերվել ու ներկայացվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ամբաստանյալ Կաբալյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Կաբալյանը տաքսի է վարել, նրա անձի հանրային վտանգավորությունը բավական մեծ է եղել:

Տուժողներից առաջինը՝ Բ.-ն հայտնել է, որ հունիսի 2-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում «Կենտրոն» հեռուստաընկերության մոտով անցնելիս հետևից ինչ-որ մեկը բռնել է իր պարանոցը, քարշ տվել իրեն ու ճանապարհից մոտ 30 մետր հեռացրել:

Անծանոթ տղամարդը սպառնացել է 15-20 սմ երկարությամբ դանակով:

Նա խոսել կամ ձևացրել է, թե խոսում է սև հեռախոսով իր «պատվիրատուների» հետ: Ասել է, թե «կվերացնի»: Կնոջից պահանջել է ոսկեղենը:

Կինը հանձնել է իր ոսկե շղթան ու մատանիները: Հանկարծ նա ճանապարհով անցնող մեքենայի լույսեր է նկատել, ցատկել է ճանապարհի վրա, հայտնվել անցնող մեքենայի առաջ:

Վարորդը ծանոթ է դուրս եկել:

Կինը խնդրել է, որ նա զանգի իր ամուսնուն:

Ամուսինը եկել է ու կնոջը տեղափոխել հիվանդանոց, որովհետև ընկնելիս նա կոտրել էր ոտքը:

Անձի ճանաչման քննչական գործողության ժամանակ կինը, որպես իր վրա ավազակային հարձակում գործած անձի, ճանաչել է Արմեն Կաբալյանին, բայց, իր խոսքերով՝ վախեցել է հայտնել, ավելին, վախից հրաժարվել է մեղադրյալի հետ առերես հարցաքննություններից:

Երկրորդ տուժողը՝ անչափահաս Գ.-ն, հայտնել է, որ դեպքի օրը աշխատանքից տուն էր վերադառնում, երբ հետևից ոտնաձայներ է լսել: Տեսել է, որ ամռան շոգին տաք-տաք հագնված մի տղամարդ է գալիս:

Նա բռնել է աղջկա բերանը, սեղմել կոկորդը և սպառնացել է դանակով: Ապա աղջկան տարել է մոտակա դպրոցի հետնամասը, ձևացրել է, թե խոսում է հեռախոսով, ինչ-որ մարդկանց, իբր, պատմում է իր գործողությունների մասին:

Աղջիկն ասել է, որ անչափահաս է, գումար է առաջարկել: Տղամարդը վերցրել է գումարը, բայց աղջկան բաց չի թողել: Նա բռնությամբ ու դանակի սպառնալիքով սեքսուալ բռնի գործողություններ է կատարել, որի ժամանակ դանակի հետևի մասից լույս է վառել, պահել աղջկա վրա, հեռախոսով չրխկացրել երկու-երեք անգամ ու ասել, թե նկարել է, եթե աղջիկը կատարվածի մասին ինչ-որ մեկին պատմի, ինքը նկարածը համացանց կգցի:

Աղջիկը մի կերպ փախել է, կատարվածն անմիջապես պատմել է մորը: Նրանք դիմել են ոստիկանություն:

Անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ աղջիկը, ճանաչելով Կաբալյանին, հայտարարել է, թե չի շփոթում, վստահ է, որ հենց նա է իր նկատմամբ բռնություն գործադրած հանցագործը:

Ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է գնահատել Արմեն Կաբալյանի մեղքը առաջին տուժողի նկատմամբ ավազակային հարձակում գործելու և երկրորդ՝ անչափահաս տուժողի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Արմեն Կաբալյանը վերջին հաշվով դատապարտվել է 9 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալ Կաբալյանը և նրա շահերի պաշտպան Է. Աղաջանյանը: Վերջինս խնդրել է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Կաբալյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ պաշտպանի՝ դատաքննությամբ չի հիմնավորվել, որ իր պաշտպանյալն առաջին տուժողի նկատմամբ ավազակային հարձակում է գործել, իսկ երկրորդի նկատմամբ էլ սեքսուալ բռնի գործողություններ է կատարել:

Պաշտպանը դատարանի ուշադրությունն է հրավիրել առաջին տուժողի ցուցմունքները գրի առած քննիչի անընթեռնելի ձեռագրի վրա, որի պատճառով բավականին դժվարացել են այդ ցուցմունքների ընթերցումն ու հետազոտումը դատարանում, իսկ բովանդակային առումով դատավարության մասնակիցները տարբեր մեկնաբանություններ են կատարել, ցուցմունքի որոշ մասեր վերարտադրվել են մոտավորապես՝ «աչքաչափի» սկզբունքով: Ամենաանընթեռնելի մասերը վերաբերել են հենց դեպքի նկարագրությանը, որն անհնարին է եղել հրապարակել:

Պաշտպանը պնդել է, որ ցուցմունքը կիսատ-պռատ հրապարակելու և հետազոտելու պարագայում հնարավոր չէ այդ ցուցմունքին տալ ամբողջական ու ճիշտ քրեաիրավական գնահատական:

Պաշտպանի համոզմամբ՝ այդ ցուցմունքներն անթույլատրելի ապացույցներ են, դրանք մեղադրանքի հիմքում դրվել չէին կարող:

Նախաքննության ընթացքում առաջին տուժողի ու Կաբալյանի միջև առերես հարցաքննություն չի եղել, ինչով խախտվել են մեղադրյալի իրավունքները:

Այս տուժողի ցուցմունքները, ըստ պաշտպանի, խիստ հակասական են, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն նրա ցուցմունքների արժանահավատությունը, այլև նրա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքը՝ ընդհանրապես: Տուժողը մի դեպքում ասել է, թե հարձակվողը վերցրել է իր բջջային հեռախոսը, մյուս դեպքում էլ ասել է, թե հեռախոսն այդ օրը մոտը չի եղել: Ընդհանուր իրավասության դատարանը նշել է, թե տուժողի՝ հեռախոս ունենալ-չունենալու հանգամանքը էական նշանակություն չունի գործի լուծման համար, իսկ պաշտպանի կարծիքով՝ դա կարևոր հանգամանք է, քանի որ բջջային հեռախոսի առկայության դեպքում հնարավոր է հստակ պարզել, թե որտեղ է եղել տուժողը դեպքի կատարման ժամանակ, դրանով ստուգել նրա հակասական ցուցմունքների արժանահավատությունը:

Եթե անգամ տուժողի նկատմամբ կատարվել է ավազակային հարձակում, ապա այն զենքի գործադրմամբ կատարված լինելը նույնպես ապացուցված չէ՝ ըստ պաշտպանի: Այդ հանգամանքը հաստատված է համարվել միայն տուժողի հակասական ցուցմունքի հիման վրա:

Պաշտպանը նշել է, թե չի կատարվել առաջին հանցագործության վայրի զննություն, չի հայտնաբերվել ու չի հարցաքննվել այն մեքենայի վարորդը, ով տուժողին օգնել է, տրամադրել իր հեռախոսը: Չի հարցաքննվել տուժողի ամուսինը, ով անմիջապես հասել է դեպքի վայր ու կնոջը տարել հիվանդանոց:

Պաշտպանը պնդել է, որ այս դրվագով իր պաշտպանյալի մեղքը հաստատված չէ, նրա քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

Երկրորդ դրվագով ևս, ըստ պաշտպանի, դատարանը անձի մեղավորության հարցը լուծելիս առաջնորդվել է ոչ թե օրենքով, այլ «հավանականության տեսությամբ» և «աչքաչափի» սկզբունքով:

Երկրորդ տուժողը նշել էր, թե հարձակվողի դանակի պոչին լապտեր է եղել, որով սեքսուալ գործողություններ կատարողը լուսավորել է ու հեռախոսով լուսանկարել: Կաբալյանի մոտից առգրավված սև, ծալովի դանակը նկարագրված է, բայց լապտերի առկայության մասին խոսք չկա: Եթե լապտերը եղել է, այն դանակի բաղկացուցիչ մասն էր, պետք է նկարագրվեր առգրավողների, ապա և փորձագետի կողմից: Կաբալյանի հեռախոսը ենթարկվել է համակարգչատեխնիկական փորձաքննության, սակայն տվյալ գործին առնչվող որևէ նկարահանում չի հայտնաբերվել:

Այս դրվագով ևս, պաշտպանի կարծիքով, Կաբալյանի մեղքը հաստատված չէ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

Արմեն Կաբալյանը նշել է, որ հացադուլ է հայտարարել, իր նկատմամբ կատարված անօրինականությունների մասին հայտնել վերադաս մարմիններին, ստացել է տարբեր պատասխաններ: Ամբաստանյալը վերաքննիչ դատարանին խնդրել է դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել՝ ստուգելու առաջին տուժողի ստորագրության ու ձեռագրի իսկությունը: Ապա ներկայացրել է իր նկատառումները՝ կատարված անօրինականությունների վերաբերյալ: Նա պնդել է, որ երկու հանցանքն էլ չի կատարել

Վերաքննիչ քրեական դատարանը վերլուծել է պաշտպանի և ամբաստանյալի հիմնավորումները, հերքել է դրանք՝ գործի տվյալների հիման վրա, ապացուցված է գնահատել Արմեն Կաբալյանին մեղսագրված արարքները և որոշել է մերժել վերաքննիչ բողոքները՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 9 տարի ազատազրկմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում