Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն ևս մեկ անգամ հանդես է եկել թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին սատարող խոսքերով, ով 2013թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի` «Ոսկե գնդակ» մրցանակի համար պայքարում զիջեց Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը լավագույն եռյակում հայտնված ֆուտբոլիստների ցանկում գրավել է միայն 3-րդ հորիզոնականը` ձայների ընդհանուր տարբերությամբ զիջելով պորտուգալացուն, ինչպես նաև կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Այն փաստը, որ Ռոնալդուն ի վերջո ժամանեց Ցյուրիխ, մեզ արդեն հասկացնել տվեց, թե ինչ տեղի կունենա: Այո, «Ոսկե գնդակ»-ը հանձնվեց պորտուգալացուն, բայց «Բավարիա»-ն երբեք Ռիբերիին չի համաձայնի փոխանակել Ռոնալդուի հետ»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերում է Tuttomercatoweb-ը:






































