Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է այն տեղեկությունը, որ ակումբի ու Անգլիայի հավաքականի հարձակվող Թեո Ուոլքոթը չի հասցնի վերականգնվել մինչև 2014թ. Աշխարհի առաջնության մեկնարկը:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Տոտենհեմ»-ի դեմ տեղի ունեցած հանդիպման ժամանակ (2:0): Նրա մոտ ախտորոշվել է ձախ ծնկի կապանի խզվածք:
«Ծնկի վնասվածքը բավական լուրջ է, և մենք նրան պետք է ժամանակ տանք` ապաքինվելու համար: Չպետք է սպասենք, որ նա կմեկնի Աշխարհի առաջնություն. դա հնարավոր չէ: Սակայն ապագայում ամեն ինչ լավ կլինի: Հաջորդ մրցաշրջանին նա պատրաստ կլինի»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:









































