Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Հանրությունը չպետք է թողնի հին լիդերները դառնան նոր լիդերներ (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

– Տիկին Սեդրակյան, վերջին երկու շաբաթների ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները բուռն քննարկման առիթ հանդիսացան: Ի՞նչ տպավորություն ունեք, արդյո՞ք սա իսկապես ազդարարում է նրա՝ քաղաքականություն վերադարձը:

– Այս հարցազրույցների շղթան ցույց է տալիս, որ ընթանում է ներկլանային, ներքին երկխոսություն, որից, ինչպես միշտ, դուրս է հանված և խոշոր փակագիծ է մտցված հասարակությունը և շարքային քաղաքացին: Այս բոլոր հարցազրույցները, փաստարկներն ու հակափաստարկները ռացիոնալ և եվրոպական պրագմատիզմի տեսանկյունից գնահատվելուց հետո չեն դիմանում ոչ մի քննադատության: Մի քանի հարցադրում անեմ՝ ա) ցանկացած քաղաքակիրթ երկրում, եթե որևէ նախարար, պաշտոնյա համամիտ չէ տվյալ պետության, նախագահի վարած քաղաքականության հետ, նա հրաժարական է տալիս: Այս զարգացումները ցույց տվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք հաջողությամբ պաշտոնավարել են մարդիկ, ովքեր իբր համաձայն չեն եղել այդ քաղաքականության հետ, հրաժարական չեն տվել, հիմա պոստֆակտում խոսում են, բ) եթե կան մարդիկ, ովքեր վարել են քաղաքականություն, նրանք պետք է հասկանան, որ տնտեսական քաղաքականությունը, ի տարբերություն դիվանագիտական վեկտորների, որոնք Հայաստանի նման երկրում մեկ օրում կարող են փոխվել անհայտ և անորոշ ուղղությամբ, տնտեսական քաղաքականությունը ժամանակի մեջ կուտակվող քաղաքականություն է, և երբևէ տվյալ պահի խնդրի համար չի կարող պատասխանատու լինել հենց կոնկրետ ժամանակամիջոցի մարդը: Նա կարող է միայն խորացնել, ավելի վատթարացնել դրվող քաղաքականության ստանդարտը: Այսինքն՝ այստեղ ակնհայտ է, որ եթե մենք երկուստեք գործ ունենք սրտացավ քաղաքական գործիչների հետ, ապա այդ երկու քաղաքական գործիչները պետք է խոսեին շատ վաղուց: Նրանք պետք է շոշափած լինեին շատ ավելի արմատական խնդիրներ, ավելին՝ պետք է տային այդ խնդիրները լուծելու մեխանիզմները: Բայց իմ կարծիքով, սա անհնար է:

Ի՞նչ է իրականում կատարվել Հայաստանում. Հայաստանում կատարվել է պետական հանրային ունեցվածքի խոշոր չափով բռնազավթում, և այդ բռնազավթումը հիմա հասցրել է նրան, որ Հայաստանում չեն կարող պահպանվել մինիմալ պետականապահպան ստանդարտները՝ սկսած թոշակներից, նպաստներից և այլն: Եթե ուշադիր նայենք՝ ինչ է կատարվում Հայաստանի ներկայիս կառավարության քաղաքականության շրջանակներում, ամեն տեղից փորձում են «սանտիմներ» կորզել համակարգը պահելու համար, բայց այդ «սանտիմներով» համակարգը չես պահի: Ես կարող եմ համաձայնել ԲՀԿ-ական հարգարժան քաղաքագետների հետ, ովքեր ասում են՝ Հայաստանում տեղի է ունենում կապիտալի նախնական կուտակում, և այդ կապիտալի նախնական կուտակումը միշտ արդար չի լինում, բայց դրանից հետո կապիտալի շահագործումը պետք է լինի արդար, թափանցիկ և հարկային դաշտում: Հայաստանի կապիտալի շահագործումը տեղի է ունենում ստվերային, օֆշորային, բանկահաշվային անձնական մակարդակում: Ինչպես տեսնում ենք և՛ Քոչարյանի օրոք վաճառված ձեռնարկությունները չեն աշխատում, և՛ ներկայիս վարչապետի օրոք որևէ պետական համակարգ արդյունավետ չի աշխատում, այսինքն՝ այդ երկու քաղաքական գործիչները վիճում են նույն բազայի և նույն հիմքի վրա, նրանք երկուսն էլ ոչ արդյունավետ են եղել պետական կառավարման մեջ:

– Հիմա արդյոք կա՞ իրական վեճ, թե՞ ոչ:

– Ինձ թվում է՝ այդ բռնազավթված ունեցվածքի վեճն է, թե ով է վերջիվերջո բռնազավթված ունեցվածքի մասով փակելու պետության ծախսերը: Այս պարզունակ վեճն էլ բերել է նման քաղաքական դեզավուացիաների, նման գաղտնազերծումների: Իրականում այստեղ քաղաքականության վեճ չի գնում, այլ էլեմենտար ունեցվածքի վեճ: Հասարակությունը պետք է մի բան հասկանա՝ նա ոչ թե պետք է կողմնորոշվի նախկին տապալված քաղաքական գործիչների քաղաքականությունների մեջ, այնտեղ լավ ու վատ չկա, նրանք պետք է ձևավորեն իրենց սեփական պայքարի բազան և դեռ ավելին՝ չպետք է թողնեն հին լիդերները դառնան դարձյալ նոր լիդերներ:

– Հունվարի 18-ին չորս խմբակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը համատեղ հանրահավաք կանցկացնեն՝ պահանջելով կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրումը: Փաստացի առաջին անգամ այս չորս խմբակցությունները դուրս կգան համատեղ հանրահավաքի: Արդյոք հնարավո՞ր է մեկ ընդդիմադիր ճակատ ձևավորել, հանրությանը համոզել վստահել իրենց, թե՞ սրանք ձախողված փորձեր են:

– Եթե մենք դիտարկենք պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգն իր տեսական իմպլեմենտացիայի մեջ, միգուցե սա սքանչելի համակարգ է, ո՞վ է դա ընդհանրապես վիճարկում կամ կասկածի ենթարկում, իսկ իրականությունը շատ ավեի դառն է՝ բյուջեում փող չկա, և սրանք այն «սանտիմներն» են, որոնք, ներհոսելով բյուջե, պետք է փորձեն փակել պետության կարիքներն այն ժամանակ, երբ սեփականության հիմնարար ունեցվածքը գտնվում է անհատների գրպաններում և չի աշխատում հանուն պետության: Եվ երբ այս պարագայում փորձում են իբր թե լավ գործը դնել գործարկման այն ժամանակ, երբ բնակչությունը օր օրի գլորվում է դեպի աղքատացում, դեռ ավելին, իշխող կոալիցիայից մարդիկ հայտարարություններ են անում, ինձ հիշեցնում են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք կառավարության հիշեցումները, որ այն ժամանակ նրանք ասում էին իրարից պարտք արեք և ապրեք, հիմա էլ խորհուրդ են տալիս «էկանոմիա» անել և ապրել: Մենք հասկանում ենք, որ այս հայտարարությունների մեջ էլ կա բացարձակ արհամարհանք այն մարդու հանդեպ, ում հանդեպ ես ունեմ մեծագույն հարգանք, այդ մարդը ՀՀ քաղաքացին է:

Եվ երբ խմբակցությունները միանում են իրար,թող միանան, վերջիվերջո դա լավ փորձ է, պառլամենտական պրակտիկա, երբ վերջապես պառլամենտը չգիտեմ ինչ-ինչ հաշվարկներով կփորձի աշխատել ոչ թե ժողովրդի դեմ, այլ ժողովրդի օգտին: Բայց ինձ համար մեկ ընդդիմադիր ճակատ կա՝ ՀՀ հասարակությունն է: Ես կարծում եմ, որ մենք արդեն ձևավորել ենք այնքան հասուն և անհատական վերլուծական դաշտ ունեցող ՀՀ քաղաքացի, որ իհարկե այս անգամ ինքը ոչ թե կօգտագործվի քաղաքական ուժերի կողմից, այլ քաղաքական ուժերին կօգտագործի իր համար: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի:

Մեր խնդիրն այն է, որ քաղաքացին վերջապես հասկանա, որ եթե դու ուզում ես ձևավորվի մաքուր և թափանցիկ քաղաքականություն, դու ինքդ պետք է մասնակից լինես այդ քաղաքական պրոցեսին, երբ ՀՀ քաղաքացին հասկանա, որ ինքը ՀՀ քաղաքականության ոչ միայն օբյեկտ է, այլ նաև՝ սուբյեկտ, ոչ միայն մաս է, այլ՝ հեգեմոն: Երբ Հայաստանը կանգնած է իրոք սոցիալական բունտի եզրին, երբ կրճատվում են տրանսֆերտները, երբ ՄՄ-ն կտրականապես և բացահայտորեն հրաժարվում է Հայաստանին դոնոր լինել կամ պրոտեկտոր կանգնել, այսպես կոչված, շորթած սեփականությանը, ակնհայտ է, որ բոլորը՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմադիր հորջորջվող նախկին և ներկա կոալիցիոն ուժերը, շատ վտանգավոր վիճակում են, իրենք նույնպես ունեն ելք, և դա վերջին ելքն է՝ դեմքով շուռ գալ դեպի հասարակություն, վերջացնել ստվերային քաղաքականությունը և վերջապես բարձրաձայնել ունեցվածքի խնդիրը: Մինչև չբարձրաձայնվի այդ ունեցվածքի խնդիրը, Հայաստանում որևէ հարց չի լուծվի, որովհետև Հայաստանի թիվ մեկ խնդիրը սոցիալական է:

Երբ մենք խոսում ենք խոսքի ազատության մասին, և շատ-շատերը մոնիտորինգի արդյունքում ասում են, որ Հայաստանում խոսքի ազատություն կա, այո, կա, բայց դա ինձ հիշեցնում է Զոշչենկոյի մի պատմվածք, երբ մի շատ աղքատ տան մեջ էլեկտրականություն են քաշում, և հանկարծ երևում է, թե ինչպես է պատռված բազմոցը, ինչքան կեղտոտ է գորգը, և ասում է՝ ես որոշեցի վերջիվերջո այդ էլեկտրականությունը անջատել: Բայց 21-րդ դարում խոսքի, գիտելիքի ինֆորմացիայի էլեկտրականությոնը անհնար է անջատել, ուրեմն պետք է վերանորոգես տունդ:

Եվ ներկա պահին ով էլ Հայաստանում գա իշխանության, անկախ նրանից, թե ինչպես, որովհետև բոլորը կանխազգում են, որ կգա երկրորդ նախագահը և իշխանության դիկտատուրա կբերի, ես կարող եմ վստահաբար ասել, որ տասը տարի կամ յոթ տարի առաջ Հայաստանում չկար այդ թափանցիկությունը, չկար ինտերնետ, չկային ինֆորմացիայի այսքան միջոցներ և մարդուն հեշտ էր խաբել և շատ հեշտ էր կաշառել:

– Այսինքն՝ Դուք այն կարծիքին եք, որ եթե երկրորդ նախագահը վերադառնա և համակարգափոխություն լինի, մենք դիկտատուրայի չե՞նք վերադառնա:

– Միգուցե ցանկություն կլինի ունենալ դիկտատուրա, բայց հաստատ հնարավորություն չի լինի:

Համակարգափոխությունը ենթադրում է վերջապես մի բան՝ ոչ թե խոսքի ազատություն բամբասանքների, հարցազրույցների կամ դուելի մակարդակում, խոսքի ազատությունն այն է, երբ գաղտնազերծվում են պետությանը սխալ կերպով պահող սեփականատիրական և քաղաքական վեկտորները, համակարգափոխությունը ճշգրիտ ինֆորմացիայի տրամադրումն է, և հայ հասարակությունը պետք է պահանջի ճշգրիտ ինֆորմացիա իր վատ սոցիալական վիճակի պատճառների մասին:

Հայաստանում դիմանալու ռեսուրսը սպառվել է, և եթե ինչ-որ մի բան մասսայական բողոքներից հետ է պահում՝ ցուրտն է: Մենք այդքան երիտասարդ ազգ չենք, ինչպես ուկրաինացիները, և ես կարծում եմ՝ Հայաստանում արդեն տեղի է ունենում այլ տիպի մայդան՝ դա մտքերի մայդանն է, և անկասելի է այդ գործընթացը…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում